BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պաշտպանության նախարարությունը դարձել է հերքումների նախարարություն

Պաշտպանության նախարարությունը դարձել է հերքումների նախարարություն
19.03.2025 | 13:18

Հայաստանի ՊՆ-ն՝ քայլած ուսուցիչ նախարարով, նախարարի՝ նախկին ոստիկանապետ, Երևանի նախկին քաղաքապետ, ֆինանսիստ տեղակալներով, նախարարի ջահել, սիրուն աղջիկ խորհրդականով, փոխանակ Ադրբեջանի կողմից խիստ հավանական հարձակմանը նախապատրաստվի, շարունակ հերքումներ է տալիս Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությանը, դարձել է հերքումների նախարարություն։ Ճիշտ եք անում, որ հերքում եք, սակայն այս անգամ Ադրբեջանի հարձակման, հնարավոր պարտության դեպքում ո՞ւմ եք մեղավոր համարելու՝ Ռուսաստանի՞ն, «նախկինների՞ն», Եվրոպայի՞ն։ Եթե նախատեք, թե ինչու եմ պարտության մասին նախապես ասում, կհակադարձեմ, որ ամեն գործ ձախողել եք, ո՞նց կարող ենք պատերազմում հաղթել. նաև կասեմ՝ ինչու՞ էր 2020 թվականի պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը հայտարարում պարտության մասին, ԱԺ-ի ամբիոնից ասելով՝ եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Չճանաչեցի՞ք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3839

Մեկնաբանություններ